Եվրոպական 12 երկրի PR մասնագետները Հայաստանում
Ժամանակակից աշխարհում «Հանրային կապեր» (PR) հասկացությունը վերջին տասնամյակում ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացություններից է: Հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացնի «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ ներկայանալի դառնալ հանրույթին:
Ծրագրին կմասնակցեն Իսպանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Բելառուսից, Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից ավելի քան 40 երիտասարդ առաջնորդներ և հանրային կապերի մասնագետներ: «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն հանրային կապերի էությունը, նպատակն ու խնդիրները, կծանոթանան ժուռնալիստական հմտություններին, PR ռազմավարության տեխնոլոգիաներին, կիրառական գործիքներին և հաղորդակցության առանձնահատկություններին, կքննարկեն առցանց երիտասարդական աշխատանքն ու սոցիալական ցանցերի կարևորությունը քաղաքացիական մասնակցությունը խթանելու գործում:
«Ծրագրին հրավիրված են ինչպես հայաստանյան առաջնակարգ մասնագետներ, այնպես էլ եվրոպացի փորձագետներ, որոնք տեսական և գործնական գիտելիքներով կզինեն 12 երկրից ժամանած երիտասարդներին: Վերջիններս կծանոթանան մասնագիտական գաղտնիքներին, հանրային կապեր և ԶԼՄ-ներ փոխհարաբերությանը, հանրային կարծիքի ձևավորման առանձնահատկություններին, գույնի հոգեբանությանը, բրենդ ստեղծելու ստեղծագործական մոտեցմանը: Ծրագիրը հագեցած և հետաքրքիր հանդիպումներով կհամեմվի»,- մանրամասնում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Մասնակիցները կայցելեն Երևանի քաղաքապետարան, Երևանի պատմության թանգարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ծրագրի վերջին օրը կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության կողմից Գեղարդում և Գառնիում իրականացվող «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնին:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական
ՀԿ Հանրային կապերի հանձնախումբ
Irakan.info, Anews.am, Aravot.am,

Մի բուռ գույն մեր «PR cocktail»-ում
Ինչպես գիտենք, մարդու տրամադրության վրա մեծ ազդեցություն ունեն գույները, որոնց հզոր ուժի մասին շատերը գիտեն: Գույների միջոցով մարդիկ դրական ու բացասական էներգիա կարող են հաղորդել, հրապուրել ու ընդհակառակը՝ վանել:
«PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի շրջանակում արտասահմանից ժամանած երիտասարդները տեղափոխվեցին գույների աշխարհ, ծանոթացան դրանց «հրաշագործ» հատկություններին, մասնագիտական հմտություններ ձեռք բերեցին գույների հետ աշխատելիս եւ հասկացան՝ որքան կարեւոր են գույնի ճիշտ ընտրությունն ու համադրությունը հաջող բրենդի ստեղծման գործում:
Այդ ամենի մասին պատկերացում կազմելու համար երիտասարդներին օգնեց Գրեգոր Ստեփանյանը: Մասնագիտությամբ խաղարկային ռեժիսոր երիտասարդը առաջադրանքների, պրեզենտացիաների միջոցով ներկայացրեց գույների գաղտնիքնեը:
«3 օրերի ընթացքում ճանաչեցի մասնակիցներին ու փորձեցի ներկայացնել նրանց այն, ինչ զգում եմ, այն, ինչ գիտեմ: Մասնակիցներից շատերը բավական գունավոր հոգիներ ունեն, ու նրանց հետ աշխատելն ինձ մեծ բավականություն պատճառեց»,- նշում է Գրեգորն ու մասնակիցներին խորհուրդ տալիս ապրել գույների մեջ:
Հավելենք, որ հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացնում է «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին` PR գործիքներ եւ տեխնոլոգիաներ օգտագործելով ներկայանալի դառնալ հանրույթին:
http://www.erit.am/index.php?lang=1&id=24523

Ջերմ հանդիպում Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի և Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երևանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, ինչպես նաև օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին'օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով երիտասարդներին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ համառոտ ներկայացրել է 2796-ամյա մայրաքաղաքի պատմությունը, ապա խոսել երևանյան մշակութային կյանքից:
Այնուհետ, պատասխանելով մասնակիցների քաղաքային ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող հարցերին, քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, այդ թվում՝ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքները:
«Երևանի քաղաքապետն առանձնահատուկ կարևորում է քաղաքային տարբեր ծրագրերում երիտասարդների մասնակցությունը: Եվ պատահական չէ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցում է երիտասարդական տասնյակ կազմակերպությունների հետ: Երիտասարդների նոր գաղափարներն, անուշտ, օգնում են նաև առավել արդյունավետ դարձնել որոշ ուղղություններով մեր աշխատանքները»,-նշել է Արամ Սուքիասյանն ու երիտասարդներին առաջարկել իրենց հերթին մասնակցել Երևանի բրենդի սստեղծման աշխատանքներին և ներկայացնել առաջարկներ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը մանրամասն ներկայացրել է այս ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես համագործակցել երիտասարդական կառույցների հետ:
Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով և առավել մանրամասն ծանոթացել մայրաքաղաքի պատմությանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսի համար՝ երիտասարդները նշել են, որ հետագայում ևս, արդեն որպես զբոսաշրջիկ, անպայման այցելելու են Երևան:
Նշենք, որ հուլիսի 21-ից մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը: Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շրջել մայրաքաղաքում և այցելել տեսարժան վայրեր:
Anews.am, Armenpress.am

«PR cocktail»-ը խոստանում է շատ «ոգելից» լինել
Հուլիսի 21-ից 27-ը Երեւանը «զինված» է լինելու 12 երկրի շուրջ 40 երիտասարդ առաջնորդներով ու PR մասնագետներով: Պատճառը մեկն է. երիտասարդները ժամանել են մեր մայրաքաղաք՝ մասնակցելու գունային ու յուրօրինակ PR «ոգելից» կոկտեյլին:
«PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին` օգտագործելով PR գործիքներ եւ հանրույթին ներկայանալի դառնալու տեխնոլոգիաներ:
Մի խումբ երիտասարդների համար հուլիսի 21-ը նոր ընկերների ձեռքբերման, Երեւանին ծանոթանալու օր կարող է հռչակվել: Իսպանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Բելառուսից, Թուրքիայից, Վրաստանից եւ Հայաստանից ավելի քան 40 երիտասարդներ իրենց օրը սկսեցին միասին… եւ սա դեռ սկիզբն է:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ողջունեց եւ հաջողություն մաղթեց երիտասարդներին:
Տիկին Ավետիսյանի խոսքերով՝ ծրագրին հրավիրված են ինչպես հայաստանյան առաջնակարգ մասնագետներ, այնպես էլ եվրոպացի փորձագետներ, որոնք տեսական եւ գործնական գիտելիքներով կզինեն երիտասարդներին: «Ծրագրի շրջանակներում երիտասարդները կծանոթանան մասնագիտական գաղտնիքներին, հանրային կապեր եւ ԶԼՄ-ներ փոխհարաբերությանը, հանրային կարծիքի ձեւավորման առանձնահատկություններին, գույնի հոգեբանությանը, բրենդ ստեղծելու ստեղծագործական մոտեցմանը: Այն հագեցած եւ հետաքրքիր հանդիպումներով կհամեմվի»,- մանրամասնեց Աստղիկ Ավետիսյանը:
Այսօր մասնակիցները թղթին հանձնեցին իրենց մտավախություններն ու ակնկալիքները, որոնք որքան տարբեր, նույնքան էլ միանման էին: Յուրաքանչյուր մասնակից ծրագրից, որքան հնարավոր է, շատ գիտելիքներ քաղելու, նոր ընկերներ ձեռք բերելու եւ ուրախ ժամանակ անցկացնելու հույս հայտնեց: Խմբերի բաժանվելով՝ մասնակիցներն այցելեցին Երեւանի տեսարժան վայրեր, ծանոթացան մեր մշակութային կոթողներին ու հարուստ ժառանգությանը: Իսկ վերջում հյուրընկալվեցին Երեւանի քաղաքապետարանում, որտեղ նրանց ընդունեց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը եւ պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Հավելենք, որ հետագա օրերի ընթացքում մասնակիցները, գիտելիքների հարուստ պաշար կուտակելուց բացի, կայցելեն նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ծրագրի վերջին օրը կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության կողմից Գեղարդում եւ Գառնիում իրականացվող «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնին:
Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի
Erit.am, Gallery

«Գաղտնի» PR գործակալները Երևանում
Հուլիսի 20-ին եվրոպական 12 պետությունից Հայաստան ժամանեցին 40 երիտասարդ առաջնոդներ, որոնց հանձնարարված էր հետևել, ուսումնասիրել, գաղտնազերծել ու ճանաչել հայկական PR-ը՝ իր բոլոր առաձնահատկություններով, ընդհուպ մինչև հուլիսի 27-ը։ «Գաղտնի» օպերացիայի կազմակերպիչն էլ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն էր, վերահսկողությունն էլ վստահված էր Եվրամիության «Youth in Action» ծրագրին։ Առաջին իսկ օրվանից, Երևանի քարտեզն առած փնտրում էին ամենաուշագրավ ու հետաքրքիր վայրերը։ Գտան․ առաքելությունն իրականացված է։
Կատակը կատակով, բայց Իսպանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից մի հարկի տակ հավաքված երիտասարդներն իրենց բազմակողմանի հետաքրքրություններով ու հայկական ՓիԱր-ը բացահայտելու պատրաստակամությամբ իսկական միքս ստեղծեցին ու անունն է այդ միքսի «PR cocktail for Youth worker»։ Միջազգային ուսուցողական ծրագիր-դասընթացի նպատակն էր եվրոպացի երիտասարդներին փոխանցել հայկական PR-ի լավագույն փորձը, ներկայացնել Հայաստանում իրականացվող PR գործընթացները, ծանոթացնել Երևանին ու հայկական մշակույթին։ Յոթօրյա դասընթացի արդյունքում երիտասարդ առաջնորդները ծանոթացան PR-ի հիմունքներին, դրա բաց ու փակ, տեսանելի ու անտեսանելի կողմերին, ուսումնասիրեցին ու գործնականում կիրառեցին այն դասընթացի հատուկ վարժությունների ընթացքում։ Սև, կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ․ ինչ գույն էլ փորձես տալ, մեկ է, PR-ը միավորում է ու թույլ տալիս սովորել սովորեցնելով։
Բազմաբովանդակ օրակարգի շնորհիվ ամսի 21-ից մասնակիցները հնարավորություն ունեցան մի շարք հանդիպումներ ունենալ։ Առաջին կանգառը Երևանի քաղաքապետարանն էր, որտեղ եվրոպական միքսով հայկական «PR կոկտեյլը» փորձեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Հանդիպումը պաշտոնական չէիր անվանի, որովհետև հարց ու պատասխանի, ինտերակտիվ զրույցի ընթացքում ավելի շատ ընկերացա՛ն հայ պաշտոնյայի հետ։ Երևանի բրենդի ստեղծումից, հայ ու եվրոպացի երիտասարդների ավելի ակտիվ համագործակցության առաջարկներից, Երևանի զարգացվածությունից ու մաքրությունից հետո վերադարձան անցյալ, որովհետև եղան նաև Երևանի պատմության թանգարանում։ Այստեղ ևս մեկ բացահայտում․ Երևանը Հռոմից մեծ է 40 տարով։
Հաջորդ կանգառը «Թումո» ստեղծագործական կենտրոնն էր։ Հագեցած միջազգային փորձի լավագույն էլեմենտներով, վառ երևակայությամբ ու կրեատիվությամբ, «Թումո»-ն կարողացավ զարմացնել հյուրերին իր առաջնակարգ գործունեությամբ։ Եվս մեկ բացահայտում եվրոպացի հյուրերի համար։ Սակայն, Երևանը ճանաչելուց զատ, երիտասարդ առաջնորդներն ամեն օր ծանոթանում են PR-ի հետ առնչվող ու դրա հետ անմիջական կապ ունեցող ոլորտների հետ։ Դասընթացի ընթացքում նրանց հնարավորություն տրվեց իմանալ, թե ինչ ասել է բրեդ ու բրենդի ստեղծում, որ գույներն են գերում ու վանում, ինչպես ստեղծել իմիջ, լոգո, հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ ու օգտագործել ինչպես դասական, այնպես էլ կրեատիվ ու նորարարական PR տեխնոլոգիաներն ու գործիքները՝ ի շահ իրենց աշխատանքի։ Նրանք ծանոթացան PR –ի պատմությանն ու առաջին PR մասնագետներին, տարբեր ընկերությունների ստեղծած լեգենդներին ու անձամբ լեգենդներ ստեղծեցին։ Վեց օրերի ընթացքում սովորածը պետք է ամփոփվի Հայաստանը խորապես ճանաչելով։ Հուլիսի 27-ին եվրոպացի հյուրերը մեկնեցին Գեղարդ, ապա Գառնի, որտեղ տեղի ունեցավ իր ոճում յուրօրինակ «Վարդավառ ֆեստ» միջազգային մշակութային փառատոնը՝ պատարագով ու «ջրոցիով»։ Սա վերջին ու ամենավառ կետերից մեկն էր «PR cocktail for Youth worker» միջազգային ծրագրի մասնակիցների համար, և, ինչու ոչ, գուցե լավագույն PR-ը Հայաստանի համար։
Anews.am, Armenpress.am, Mediagid.am

ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ "PR COCKTAIL FOR YOUTH WORKER" ԾՐԱԳՐԻՆ
HTTP://VIMEO.COM/101394234
Դիտեք 13:45 րոպեից....
HTTP://VIMEO.COM/101394234
Դիտեք 13:45 րոպեից....